Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Վերահաստատում ենք Ադրբեջանի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների վերացմանը, անհրաժեշտ նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար»,-ասվում է հայտարարության մեջ։
0Comments