Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին APA-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։
Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ շփումները պահպանվում են:
«Սա մեր գաղտնի և երկկողմ երկխոսության մի մասն է», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին:
0Comments