Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծանուցել է ԿԽՄԿ ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին

Մանրամասներ
կարմիր խաչ ԿԽՄԿ

Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին APA-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։

Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ շփումները պահպանվում են:

«Սա մեր գաղտնի և երկկողմ երկխոսության մի մասն է», - նշել է նա:

Հիշեցնենք, որ  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին: