Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ
թուրքիա երկրաշարժ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, տեղեկացրել է Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։

Նշվել է, որ ցնցումներ են գրանցվել Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժի, որը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 14.41-ին, էպիկենտրոնը գտնվում է Դուլքադիրօղլու շրջանում։ Օջախը գտնվում է 10,53 կիլոմետր խորությունում։