Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկել են Ուկրաինայի համար եռափուլ խաղաղության ծրագիր։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը՝ վկայակոչելով «բազմաթիվ դիվանագիտական աղբյուրների»։
Առաջին փուլը հրադադարն է, երկրորդը՝ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը, երրորդը՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը։
Հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ուկրաինայում նոր ընտրությունների անցկացումը համարում են հաջող կարգավորման առանցքային պայման։
0Comments