Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վրա Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձվեր են նետել Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո։ Այս մասին հաղորդում է «ТВ Пирвели» հեռուստաընկերությունը։
«Վերջերս Զուրաբիշվիլին հայտնվել է զոնդերների (անանուն ակտիվիստների խումբ) թիրախում, երբ վերադառնում էր Մյունխենի համաժողովից: Թբիլիսիի օդանավակայանում Զուրաբիշվիլու վրա ձվեր են նետել»,- հայտնել է հեռուստաընկերությունը։
Մինչ այս անհայտ անձինք ձվեր էին նետել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, հանրապետության նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա։
0Comments