Վրաստանը հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում, որոնք իրենց ֆինանսական կապիտալը պահում են նաև թվային ակտիվների տեսքով։ Arkham Intelligence-ի գնահատմամբ՝ Վրաստանի կառավարությունը նախորդ տարի պաշարել է 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն։
Բիթքոյնի և թվային այլ ակտիվների դերը գնալով մեծանում է։ Շատ պետություններ իրենց ֆինանսական կապիտալի մի մասը նախընտրում են պահել թվային արժեքներով։
Թոփ երկրների անվանացանկը գլխավորում են ԱԷՄ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը։ ԱԷՄ-ն ոչ պաշտոնական տվյալներով կուտակել է 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարագրել է 16.52 դոլարին համարժեք 198,109 բիթքոյն։
Չինաստանի թվային ակտիվների պահուստները գնահատվում են 16.2 միլիարդ դոլարին համարժեք 194,000 բիթքոյն։ Ցուցակում հայտնվել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան և Ուկրաինան։
0Comments