Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է իր գործընկերոջը Ռամազանի տոնի կապակցությամբ:
0Comments