Ինչպես հայտնի է մարտի 28-ին Գյումրիում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի եզրափակիչ հավաքին մարդիկ էին բերվել Երևանից, Շիրակի մարզի այլ համայնքներից:
Անդրադառնալով այս փաստին Գյումրիում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Այո, ես չեմ ժխտում, որ եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից, ինչը բնականոն է:
Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից։ Մենք ունենք կուսակցական համայնքի ղեկավարներ, որոնք, բնականաբար, վարչական ղեկավարներ են նշանակում շատ դեպքերում էլի մեր կուսակցության անդամներին, ինչն է էստեղ զարմանալի:
Այնտեղ մարդիկ կային, որոնք վերջին օրերին այս կամ այն կերպ եղել են Գյումրիում և ներգրավված են եղել քարոզչական աշխատանքներում, ինչը նորմալ և բնականոն է»։
0Comments