Ճանապարհը բեռնատարների համար փակ էր մարտի 19-ից։
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքի թունելներով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ անցակետ տանող ճանապարհը բեռնատարների համար փակ էր մարտի 19-ից։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
0Comments