ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական համարանիշների զանգվածային գողության մասին տեղեկությունները։
Երեկ սոցցանցերում լուր տարածվեց, որ Երևանի տարբեր հատվածներում գողացել են Վրաստանից ժամանած երկրպագուների ավտոմեքենաների համարանիշները։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից մինչ այս պահը արձանագրվել է վրացական համարանիշի գողության ընդամենը մեկ դեպք Կենտրոն վարչական շրջանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց` եթե կան քաղաքացիներ, որոնց ավտոմեքենաների համարանիշները գողացել են, ՆԳՆ–ն նրանց խնդրում է դիմել ոստիկանություն։
0Comments