Ընտրակաշառքի նոր մեթոդ է գործում. փոխանցումներ են կատարվում խաղադրույքային հաշիվներին. Pastinfo

Մանրամասներ
հեռախոս

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում «ընտրակաշառքի» նոր մեթոդ է կիրառվում` առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցվում են գումարներ, որ գնան ընտրությունների: Այս մասին գրում է Pastinfo-ն:

«Նշենք, որ նման փոխանցումները վերահսկելի չեն: Ակնկալում ենք, որ իրավապահները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն` ստուգելու ընտրակաշառքի նոր մեթոդի մասին ահազանգերը:

Բացի այդ, մեկ այլ ահազանգի համաձայն էլ`  Գյումրիում ընտրատեղամասերից մեկում, որը համարվում է իշխող ուժի թեկնածուի թաղամաս,  կեսօրի մոտակայքում առանձնահատուկ նկատելի էր տարեց անձանց ակտիվությունը, որոնք քվեարկել են տարբեր անձանց ուղեկցությամբ կամ օգնությամբ»: