Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են համագործակցության և ներդրումների շուրջ՝ ուկրաինական հակամարտության ավարտից հետո

Մանրամասներ
Թրամփ Պուտին թրամփ

Պետդեպարտամենտը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի բանակցային խմբեր՝ սկսելու ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված աշխատանքները։ Իսկ դրա ավարտից հետո արտգործնախարարները պայմանավորվել են համագործակցել ինչպես աշխարհաքաղաքական հարթության, այնպես էլ տնտեսական ու ներդրումային հարցերի շուրջ։

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պաշտոնական բանակցություններ են վարել։ Ռուսական կողմը ներկայացնում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ի թիմում ընդգրկված էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: