Կիրովի դպրոցներից մեկում հաջողվել է կանխել մասսայական սպանություն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՆԳՆ ծայրահեղականության հակազդման վարչության պետի տեղակալ Վլադիմիր Մակարովը:
Նա նշել է, թե նախօրեին ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ աշակերտներից մեկը հետաքրքրված է դպրոցական բռնությունների թեմայով և ծրագրում է հարձակում՝ սառը զենքի և ինքնաշեն պայթուցիկ սարքի օգտագործմամբ:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
0Comments