Մոսկվայի համար անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր․ Կրեմլ

Մանրամասներ
Կրեմլ ռդ ագն

Մոսկվան մտահոգությամբ է հետևում Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարություններին, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր։

«Առաջարկն անընդունելի է, քանի որ դրանում կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի ուժեր և հետևաբար Ռուսաստանի սեփական անվտանգության համար հետևանքներ կունենան», – հայտարարել է Պոսկովը։