«BRICS-ը մեռած է»: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ասոցիացիան կմահանա BRICS-ի երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքներից հետո, եթե նրանք ստեղծեն ամերիկյան դոլարին այլընտրանքային արժույթ։
«BRICS-ը ստեղծվել է վատ նպատակով։ Եվ այս մարդկանց մեծ մասը դա չի ցանկանում: Հիմա չեն էլ ուզում այդ մասին խոսել։ Վախենում են խոսել այդ մասին, քանի որ ես նրանց ասել եմ, որ եթե ուզում են դոլարով խաղեր խաղալ, այն օրը, երբ նշեն, որ ուզում են, 100 տոկոս սակագին կկիրառեն։ Եվ նրանք հետ կգան և կասեն՝ աղաչում ենք՝ դա չանես։ BRICS-ը մեռած է»,- ասել է Թրամփը։
0Comments