Ռուսաստանում քննարկում են քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրման նպատակահարմարությունը

Մանրամասներ
աշխատանք

Ռուսաստանում քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրումը քիչ հավանական է առաջիկա յոթ տարվա ընթացքում, Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի անդամ Սվետլանա Բեսարաբը։

«Ստեղծված պայմաններում դեռևս շատ դժվար է պատկերացնել քառօրյա աշխատանքային շաբաթ։ Տրամաբանական է, որ ամբողջ օրենսդրությունը, այդ թվում՝ աշխատանքային ոլորտը, դառնում է ավելի մարդասեր և աստիճանաբար կենտրոնանում է անհատի վրա։ Այսպիսով, ժամանակի ընթացքում չորսօրյա աշխատանքային շաբաթվա ներդռրումը իրական է և հնարավոր: Ինչու ոչ։ Մենք անցնում ենք ռոբոտացման, բոլոր գործընթացների թվայնացման, արտադրության ավտոմատացման։ Բայց դա հնարավոր է ոչ հիմա, օբյեկտիվորեն ոչ մոտ ապագայում։ Կարող եմ ասել, որ առաջիկա յոթ տարում դա հաստատ չի լինի»,- նշել է Բեսարաբը։

Նրա խոսքով, քառօրյա աշխատանքային շաբաթվա խնդիրն ուսումնասիրելու հավակնոտ խնդիրն առաջին անգամ հնչեցրել է Դմիտրի Մեդվեդևը Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյակին 2019 թվականին։ 2012-2020 թվականներին Մեդվեդևը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնը։ 2020 թվականի հունվարին նա նշանակվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ՝ պաշտոն, որը նա այժմ զբաղեցնում է։