ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու Նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն։ Ես ուզում եմ տեսնել հրադադարը և ուզում եմ տեսնել գործարքի կնքումը»,- ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկու ներկայությունը ռուսների հետ բանակցություններին, այնքան էլ կարևոր չէ։
0Comments