«Զելենսկին «վանդակի» մեջ է». Հակոբ Բադալյան

Մանրամասներ
ուկրաինա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կիև է ժամանում Ուկրաինայի հարցով Դոնալդ Տրամպի հատուկ բանագնաց Կիտ Կելլոգը: Նրա այցից առաջ Տրամպը պարզապես ուժգին գրոհ է իրականացրել Զելենսկու ուղղությամբ, նաև հայտարարելով, որ, եթե նա ուշքի չգա և չանցկացնի նախագահի ընտրություն, ապա կկորցնի երկիրը։

Սա շատ կոշտ զգուշացում է, ըստ իս, ինչին երեկ անդրադարձա: Կրկնեմ, կարծում եմ դա ավելի շուտ զգուշացում է ուկրաինացիներին, որ, ինչքան երկար մնա Զելենսկին, այնքան խաղաղության հասնելու համար Ուկրաինան ստիպված կլինի վճարել թանկ գին:

Եվ այստեղ ասեմ ավելին: Ըստ իս, բոլորովին բացառված չէ, որ առաջիկայում ռազմաճակատում կարող են լինել էական փոփոխություններ, որոնք «դուրս գրվեն» հենց Զելենսկու համառության վրա: Այլ կերպ ասած, Զելենսկին խոշոր հաշվով «վանդակի» մեջ է:

Սակայն, այս իմաստով ուզում եմ նաև հիշեցնել մեկ այլ բան: Տրամպը, ըստ էության, խնդիրը ձևակերպել է շատ ավելի վաղ, քան Ռիյադի բանակցությունը:

Դեռևս հունվարի 9-ին, երբ Տրամպը դեռ ընտրված նախագահ էր և Կելլոգն էլ ոչ թե նշանակված, այլ հայտարարված հատուկ բանագնաց, արեց հետևյալ հայտարարությունը. «Ես կարծում եմ մարդիկ պետք է հասկանան՝ նա (Տրամպը), չի պատրաստվում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսաստանցիներին: Նա իսկապես փորձում է փրկել Ուկրաինան և պաահպանել նրա սուվերենությունը»:

Կելլոգը դեռ հունվարի 9-ին է, ըստ էության, ձևակերպել իրավիճակն ու խնդիրը, որ հարցը Ուկրաինայի սուվերենության, այլ կերպ ասած՝ Ուկրաինա պետության պահպանումն է ընդհանրապես: Տրամպի հայտարարությունը Զելենսկու առնչությամբ, թե՝ ուշքի չգալու դեպքում կկորցնի երկիրը, պետք է դիտարկել այդ շրջանակում:

Հարց կառաջանա. թե՝ լավ, ինչպե՞ս կարող է դադարել գոյություն ունենալ Ուկրաինան:

Պատերազմի ուժգնացմամբ, ընկերներ»:

Հակոբ Բադալյան