Եթե վաղն Ուկրաինան դառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, իմ կարիքն այլևս չի լինի. այս մասին, Bild-ի փոխանցմամբ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանացի լրագրող Սանդրա Մայշբերգերին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության համար։ Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է ազատվել ինձանից։ Թերևս ոչ ֆիզիկապես, ինչպես փորձում էին անել պատերազմի սկզբում, այլ քաղաքական առումով: Ես Պուտինի համար շատ անհարմար մարդ եմ: Մենք իրար ճանաչում ենք: Եթե վաղն Ուկրաինան դառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, իմ կարիքն այլևս չի լինի: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը», - նշել է նա:
Զելենսկին ասել է, որ ամեն դեպքում Ուկրաինան պետք է համբերատար լինի, պահպանի պետությունն ու ինքնիշխանությունը։
«Մենք ոչինչ չենք ստորագրի միայն բուռն ծափահարություններ ստանալու համար», - ընդգծել է նա։
Եթե վաղն Ուկրաինան դառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, իմ կարիքն այլևս չի լինի. Զելենսկի
Մանրամասներ

0Comments