ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից. Թրամփը ստորագրել է հրամանը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրը հրաման է ստորագրել, որով Վաշինգթոնը դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Ավելի վաղ Financial Times պարբերականը հայտնել էր նախագահական լիազորություններին անցնելուց հետո Թրամփի այս մտադրության մասին՝ նշելով, որ ոչ մի երկիր չի կարողանա լրացնել այն բացը, որը կառաջանա ԱՀԿ-ում, եթե ԱՄՆ-ն դուրս գա կազմակերպությունից։

Թրամփը, իր հերթին, ԱՀԿ-ին մեղադրել է, որ կառույցը չի կարողացել անկախ գործել և «անարդարացիորեն խոշոր վճարումներ» է պահանջել ԱՄՆ-ից, որոնք անհամաչափ են եղել այլ երկրների, օրինակ՝ Չինաստանի կողմից տրամադրվող գումարների համեմատ: