Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի համատեղ ջանքերով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին լինելու է թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ, գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը
Քալընը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է գործել՝ հետևելով իր պետական շահին ու Թուրքիայի քաղաքացիների և նրանց գույքի անվտանգությունից ելնելով:
«Լինի Իրաքում, թե Սիրիայում կամ ուրիշ տարածքում՝ Թուրքիան թիրախավորող ահաբեկչական ուժերի դեմ վճռական պայքարը շարունակվելու է», - ասել է Էրդողանի խոսնակը:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈւ-ն մտադիր է ռազմական գործողություն նախաձեռնել սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցն են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում:
Նախօրեին քրդական զինված ջոկատների բարձրաստիճան կազմից Բեդրան Չիյա Քուրդը հայտարարել էր, որ իրենք դեմ են ԱՄՆ-ի և Թուրքիայի միասնական ջանքերով Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու գաղափարին: Ըստ քրդական կողմի՝ նման նախագիծը կնշանակի թուրքական օկուպացիային հանձնել այդ տարածքները:
Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին լինելու է թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ
Մանրամասնում է Էրդողանի խոսնակը
0Comments