Կիևը պետք է երաշխավորի Ուկրաինայում ներդրված ամերիկյան միջոցների անվտանգությունը, քանի որ երկիրը մի օր կարող է Ռուսաստան դառնալ։ Russian Mirror-ի փոխանցմամբ՝ «Fox News»-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք հսկայական արժեք ունեցող տարածքներ ունեն հազվագյուտ մետաղների, նավթի, գազի և այլ պաշարների առումով: Ուզում եմ, որ մեր գումարներն ապահով լինեն: Քանի որ մենք հարյուրավոր միլիարդ դոլարներ ենք ծախսում: Նրանք կարող են գործարք կնքել, կարող են չկնքել։ Նրանք կարող են մի օր դառնալ Ռուսաստան: Կարող են չդառնալ», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ սպասում է Ուկրաինայի վրա ծախսված գումարների վերադարձին։
«ԱՄՆ–ն ավելի քան 300 միլիարդ դոլար է ներդրել, գուցե 350 միլիարդ դոլար, Եվրոպան` 100 միլիարդ, մենք` կրկնակի շատ», - նշել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ–ն շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային։
0Comments