Մեծ է հավանականությունը, որ պատերազմի թեժ փուլն այս տարի կավարտվի։ Դրա մասին բրիտանական ITV News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իհարկե, մենք դա շատ ենք ուզում։ Եվ ամեն տարի, ճիշտն ասած, մենք շատ էինք ուզում, որ մեր արևմտյան գործընկերները բավականաչափ ուժ ունենային Պուտինին ստիպելու դադարեցնել պատերազմը։ Եվ ըստ էության, ես հավատում եմ, որ դրա համար այսօր կան բոլոր հնարավորությունները»,- ընդգծել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք պատերազմի ավարտն այս տարի։
Ուկրաինայի նախագահը միաժամանակ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի արագ ավարտ է ցանկանում։
0Comments