Թրամփն ու Զելենսկին կփորձեն 30 օրում հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով

Մանրամասներ
ամն

Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձելու են 30 օրում լիակատար հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին Facebook-յան իր էջում։

«Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական լինելու համար», - ասել է Զելենսկին։

Ամերիկյան կողմից առաջարկ է եղել անհապաղ կատարել առաջին քայլը և փորձել 30 օրում լիակատար հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով:

«ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին դա անել», - հավելել է նա։

«Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը կամ շարունակել այն։ Ժամանակն է ամբողջական ճշմարտության», - եզրափակել է նախագահը։