Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հանդիպմանը, որը կկայանա մարտի 11-ին Ջիդայում (Սաուդյան Արաբիա)։ Այս մասին երկուշաբթի նշվել է պետդեպարտամենտի հրապարակած ամենօրյա ժամանակացույցում։
«Տեղի ժամանակով ժամը 12:00։ Պետքարտուղար [Մարկո] Ռուբիոն եւ ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթլցը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում հանդիպում են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ», - նշվել է փաստաթղթում։
Երկուշաբթի Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ բանակցությունների համար։ Ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ամերիկյանի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ երեքշաբթի Ջիդայում նախատեսված հանդիպումը հնարավորություն կտա հասնել առաջընթացի կարգավորման հարցում։
0Comments