Կանադան պետք է դառնա մեր թանկագին նահանգը. դա է միակ տրամաբանական ելքը. Թրամփ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան Օնտարիոյի՝ ԱՄՆ-ի նկատմամբ սահմանված 25% էլեկտրաէներգիայի հարկի: Այս մասին նա գրել է իր TRUTH սոցցանցում։

Նա նաև Կանադայից պահանջել է անհապաղ նվազեցնել ամերիկյան կաթնամթերքի մաքսատուրքերը՝ դրանք անվանելով «վրդովիչ» և սպառնացել է զգալիորեն բարձրացնել մեքենաների մաքսատուրքերը, ինչը, ըստ նրա, կարող է «փակել» կանադական ավտոարդյունաբերությունը:

Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն արդյունավետորեն սուբսիդավորում է Կանադային տարեկան ավելի քան 200 միլիարդ դոլարով և միակ լուծումն անվանել է Կանադայի հնարավոր միացումն ԱՄՆ-ին։ «Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը»,- ընդգծել է նա։