Գերմանիայի կառավարության կողմից հայտարարված ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը. Զելենսկի

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիայի կառավարության կողմից հայտարարված ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը երկրում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ղեկավարի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

«Շնորհակալություն Գերմանիային ռազմական օգնության ամենամեծ փաթեթի համար»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Գերմանիան այս և առաջիկա տարիների համար 11 միլիարդ եվրո է պահեստավորել։

Նա նշել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկելու է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը։