Դատավոր Արմեն Դանիելյանը հետաձգել է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը․ այն կայանալու է հունիսի 14-ին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին։
Դուք դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ենթադրել էիք, որ նա չի գրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման տեքստը, և իրավական գործընթաց էիք սկսել սրա հետ կապված։ Ի՞նչ հիմքերից ելնելով եք նման հայտարարություն, և ի՞նչ փուլում է այդ գործը «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց․ «Կփորձեմ այս թեմայի շուրջ քիչ խոսել, որպեսզի իմ ընդդիմախոսներն իմ ասածից ավելի շուտ հետևություններ չանեն, քան պետք է։ Ես իրոք դիմել եմ գլխավոր դատախազին, դիմել եմ Հատուկ քննչական ծառայության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ նշելով, որ որոշումն ապօրինի է և որոշման մեջ կան ձևակերպումներ, որոնք, իմ պատկերացմամբ, Դավիթ Գրիգորյանին չեն պատկանում։ Ինչո՞ւ մանրամասները հիմա չեմ ուզում բացեմ, որովհետև կարող է փորձեն դեմն առնեն»։
Բայց դրա համար կա՞ն հիմքեր «Առաջին լրատվական»-ի հարցին Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց․ «Շա՜տ հիմքեր կան։ Ես, միանշանակ, պնդում եմ, որ այդ երկու որոշումներից մեկը հաստատ ինքը չի գրել, որովհետև այդ կարգի ոճային տարբերություն․․․ Ես ինքս հոգեբան չեմ, ես ինքս լեզվաբան չեմ, բայց աշխատանքի բերումով կարդալ գիտեմ։ Այդ որոշման մեջ ես տեսնում եմ առնվազն չորս ձեռագիր։ Այնտեղ կա հատված, որտեղ երևում է, որ գրողը լավ իրավաբան է, բայց գրելու տեխնիկային չի տիրապետում»։
0Comments