Բորիս Ջոնսոնն ընտրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 153 անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 656

Լոնդոնի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն այսուհետ կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Նա նաև կգլխավորի Պահպանողական կուսակցությունը: Վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի: Նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի հուլիսի 24-ին: Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին:

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 153 անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 656: