Կանադայի ապագա վարչապետ Մարկ Քարնին մարտի 14-ին երդում կտա և կստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ արարողությունը տեղի կունենա Օտտավայի ժամանակով ժամը 11:00-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնի նստավայրում: Քարնիի հետ միասին երդում կտան նրա կաբինետի անդամները, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ընդգրկվելու դրանում։
Հեռուստաալիքի աղբյուրները հավելել են, որ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կտա մինչ արարողությունը։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար ընտրեց։ Քարնին կլինի նոր վարչապետը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք ներկայումս նշանակված են հոկտեմբերի 20-ին։
Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ կթողնի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը և կհեռանա վարչապետի պաշտոնից, բայց միայն լիբերալների նոր առաջնորդի ընտրությունից հետո։
Թրյուդոն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։
0Comments