Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձեւերով այդ հարցը բարձրացնում ենք, եթե չի լուծվել հարցը, դա ոչ թե նշանակում է, որ հայկական կողմը այդ հարցը չի բարձրացնում, այլ նշանակում է, որ համաձայնություն չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի թեմային:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող պահանջին, որ Հայաստանը պետք է արտահանձնի ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից ոմանց, եւ համագործակցի Ադրբեջանի դատական գործընթացներին, Փաշինյանը նախ նշեց. «Այն, ինչ խաղաղության համաձայնագրում պետք է լինի, արդեն կա, եւ այնտեղ ոչ մի միակողմանի դրույթ չկա: Այսինքն չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանին եւ չի վերաբերում Ադրբեջանին: Արտահանձնման վերաբերյալ որեւէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա»:
0Comments