Ադրբեջանում այլեւս Հայաստանի ինքնիշխան տարածքը չեն անվանելո՞ւ «արեմտյան Ադրբեջան». Հարց Փաշինյանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետք է տեղի չունենան և Ադրբեջանում, և Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանում այլեւս Հայաստանի ինքնիշխան տարածքը չեն անվանելու արեմտյան Ադրբեջան, նա ասաց. «Ինչպես նախկինում ասել եմ, խաղաղության համաձայնագրում համաձայնեցված դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում հայտարարել ենք»,-ասաց նա: