Համաձայնագրի տեքստը մեր ցանկացած լավագույն տարբերակով չէ, բայց ընդունելի է մեզ համար. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Ես կարծում եմ, որ այդ հարցը կարգավորվել է. ես հիմա չեմ ուզում շատ այդքան նյուանսների մեջ մտնել: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախկինում իր արած հայտարարությանը, թե պետք է միջազգային հայցերը փոխադարձաբար հետ կանչվեն և պետք է այնպես լինի, որ հետո կողմերը այդ հարցերը չդարձնեն էսկալացիայի առիթ միմյանց նկատմամբ:

Հարցին՝ երաշխիքներ ստացե՞լ է, որ էսկալացիայի առիթ չի լինի, նա պատասխանեց. «Երաշխիքը թվում է՝ շատ հասկանալի բառ է,բայց շատ դեպքերում անհասկանալի։ Ես ասում եմ, որ իրականում, այդ տեքստերը չեն մնացել ստատիկ նույնը, որոշակի էվոլյուցիա են ապրել և այդ էվոլյուցիան, որ այդ տեքստերը ապրել են մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է, որ կարող է ընդունելի լինել մեզ համար»:

Դիտարկմանը, որ դեռ խաղաղության պայմանագիրը չկնքված, այսօր Բաքուն խոսում է Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու մասին, Փաշինյանն ասաց. «Եթե կարելի է ես չմեկնաբանեմ Բաքվի այն հայտարարությունը որ ես անձամբ չեմ կարդացել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ երրորդ անձանց միջոցով փոխարինված տեքստերը ճշգրիտ չլինել: Ես կծանոթանամ»: