Հայաստանը համաձայնել է ամբողջությամբ հանել դիտորդների Ադրբեջանի հետ սահմանից.Փաշինյանն ասաց՝ ինչու է փոխել դիրքորոշումը

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանը համաձայնվել է  այն դրույթին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։ Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը փաստորեն համաձայնել է պայմանագրի ստորագրման դեպքում ամբողջությամբ հանել դիտորդներին, ոչ միայն սահմանազատված հատվածներից, ինչպես ասում էր վարչապետը նախկինում:

Հարցին՝ ինչու փոխեցիք  նախապես հայտարարված ձեր դիրքորոշումը, վարչապետը պատասխանեց. «Նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև  մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում: Անվտանգության խորհրդում մենք ունեցել ենք քննարկում և եկել ենք այն եզրակացության, որ այս տեքստերի փոխանակումների պրոցեսը արդեն իսկ իրեն սպառել է, և մենք անցանք հաջորդ փուլին՝ վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ: Այդ վերլուծության արդյունքում եկանք հետևության, որ մենք կարող ենք համարել, որ չորս տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար»: