Տրանսպորտի 100 դրամ սակագինը պահելու առաջարկը չընդունվեց

Մանրամասներ
ավտոբուս

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության` տրանսպորտի սակագինը 100 դրամ դարձնելու վերաբերյալ նախագիծը չընդունվեց` ստանալով 27 կողմ և 30 դեմ ձայներ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն առաջարկում էր ներկայումս գործող տրանսպորտային փաթեթների հետ մեկտեղ նախատեսել նաև «Մեկանգամյա օգտագործման» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու հնարավորություն, որը կարժենա 100 դրամ։