ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 11-ին, կազմել է 396.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.11 դրամ (նվազել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.12 դրամ (նվազել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.13 դրամ (աճել է 0.4 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 401-406 դրամով, վաճառվում է 413-416 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.85-4.07 դրամով, վաճառվում է 4.15-4.35 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:
Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 414-414.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.03 դրամով, վաճառվում է 4.12 դրամով:
0Comments