Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 4-ին, կազմել է 396.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.96 դրամ (աճել է 3.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  492.87 դրամ (աճել է 4.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 400-407 դրամով, վաճառվում է 412-417 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.77-3.96 դրամով, վաճառվում է 4.00-4.27 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:

Եվրոն գնվում է 408 դրամով, վաճառվում է 413 դրամով:

Ռուբլին գնվում է 3.93 դրամով, վաճառվում է 4.00-4.02 դրամով: