Դոլարի և ռուբլու փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 396.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.16 դրամ (նվազել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  492.74 դրամ (նվազել է 4.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.08 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 414-420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.82-4.03 դրամով, վաճառվում է 4.10-4.30 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398-398.5 դրամով:

Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 415 դրամով:

Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.07-4.10 դրամով: