Բանտից փախած տղամարդիկ բռնաբարել և ողջ-ողջ այրել են ավելի քան 160 կնոջ. BBC

Մանրամասներ
4

Կոնգոյի Գոմա քաղաքում բանտից փախած տղամարդիկ բռնաբարել են ավելի քան 160 կին բանտարկյալների, ապա ողջ-ողջ այրել նրանց։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներքին փաստաթուղթը։

Հունվարի 27-ին հարյուրավոր բանտարկյալներ փախել են Մունզենզե բանտից այն բանից հետո, երբ  ապստամբ խմբավորման զինյալները սկսել են գրավել քաղաքը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 165-ից 167 կին ենթարկվել է հարձակման տղամարդ բանտարկյալների կողմից։

Զեկույցում նշվում է, որ կանանց մեծ մասը մահացել է այն բանից հետո, երբ բանտարկյալները հրկիզել են բանտը։

Համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում շենքից, երբ հետին պլանում ծուխ է բարձրանում: Տեսանյութում լսվել են նաև ուժեղ կրակոցներ, գրում է BBC-ն։