Հայաստանում հարկերը և տուրքերը չեն ավելացել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Թափանցիկ գործունեություն իրականացնող ընկերությունների համար հարկերը նվազում են»,- վստահեցրել է նա։
Պապոյանը համոզմունք է հայտնել, որ այսօր Հայաստանում միջին աշխատավարձը մոտենում է 300 հազար դրամին՝ ասելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։
Նախարարը նշել է, որ անցած տարի Հայաստանում 20 հազար ընտանիքներ, որոնք զբաղվում են բուսաբուծությամբ, պետությունից ստացել են աջակցություն գարնանացանի համար, իսկ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանումը ավելացել է 60 տոկոսով։
0Comments