Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին Շառլ Միշելը տեղեկացրել է իր թվիթերյան էջում։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելու ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները։
ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու իրենց երկխոսությանը»,– գրել է նա։
0Comments