Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունն ընդլայնել է ուժային ագրեգատների տեսականին երեք մոդելների համար: Continental GT Coupe-ն, Continental GTC Convertible-ը և Flying Spur Saloon-ն այժմ հասանելի են նոր բենզինային-էլեկտրական համակարգով, որն արտադրում է համակցված 680 ձիաուժ (450 կՎտ) հզորություն, գրում է autopilot.ru-ն:
High Performance Hybrid համակարգը 4.0 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչը միավորում է ութաստիճան ռոբոտացված փոխանցման տուփի և ինտեգրված էլեկտրական շարժիչի (190 ձիաուժ; 450 Նմ) հետ:
High Performance Hybrid-ը բոլոր առումներով գերազանցում է նախորդ մոդելներում կիրառված W12 Speed (659 ձիաուժ, 900 Նմ) ուժային համակարգին, ինչպես նաև թույլ է տալիս բացառապես էլեկտրական տիրույթում անցնել մինչև 80 կմ:
680 ձիաուժ հզորությամբ Bentley Continental GT-ն 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,7 վայրկյանում, մինչդեռ GTC կաբրիոլետը դա անում է 0,1 վայրկյան ավելի դանդաղ: Flying Spur սեդանը նման արագություն զարգացնում է 3,9 վայրկյանում։
0Comments