Մարդկային ուղեղն ունի մոտ մեկ միլիարդ նեյրոն, այս թիվը հաշվելու համար մեզնից կպահանջվի 50 տարի:
Իրականում որքա՞ն ինֆորմացիա կարող է այն պահպանել
Յուրաքանչյուր նեյրոն հիշում է միայն որշակի ինֆորմացիա, եթե դրանք առանձին աշխատեին՝ մեր օրգանիզմում կարող էին խնդիրներ առաջանալ: Բարեբախտաբար, այդ միլիոնավոր նեյրոնները փոխկապակցված են և մեր ուղեղում ամեն նոյրոն ունի մոտ 1000 միացում մյուսի հետ: Սա նշանակում է, որ կան տրիլիոն հանգույցներ, որոնք քեզ օգնում են հիշել մանկությունից մինչև հաջորդ օրվա ժամը 9-ի հանդիպումը:
Կարող է արդյո՞ք ուղեղի հիշողության ծավալը սպառվել
Նյարդաբանները որոշ հաշվողական սարքերի միջոցով կարողացել են հաշվարկել, որ մեր ուղեղի հիշողության տարողությունը տատանվում է 2.5 պետաբայթների սահմանում, որը մոտ 1000 տերաբայթ Է: Որպեսզի հիշողության այս ծավալը կարողանանք ձայնագրել, մեզ պետք կլինի մեր հեռուստացույցը միացրած թողնել «ձայնագրման» ֆունկցիայի վրա մոտ 300 տարի:
0Comments