Bentley-ն 3 մոդել է համալրել է նոր V8 հիբրիդային համակարգերով (լուսանկարներ)

Մանրամասներ
Bentley

Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունն ընդլայնել է ուժային ագրեգատների տեսականին երեք մոդելների համար: Continental GT Coupe-ն, Continental GTC Convertible-ը և Flying Spur Saloon-ն այժմ հասանելի են նոր բենզինային-էլեկտրական համակարգով, որն արտադրում է համակցված 680 ձիաուժ (450 կՎտ) հզորություն, գրում է autopilot.ru-ն: 

High Performance Hybrid համակարգը 4.0 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչը միավորում է ութաստիճան ռոբոտացված փոխանցման տուփի և ինտեգրված էլեկտրական շարժիչի (190 ձիաուժ; 450 Նմ) հետ:

High Performance Hybrid-ը բոլոր առումներով գերազանցում է նախորդ մոդելներում կիրառված W12 Speed ​​(659 ձիաուժ, 900 Նմ) ուժային համակարգին, ինչպես նաև թույլ է տալիս բացառապես էլեկտրական տիրույթում անցնել մինչև 80 կմ:

680 ձիաուժ հզորությամբ Bentley Continental GT-ն 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,7 վայրկյանում, մինչդեռ GTC կաբրիոլետը դա անում է 0,1 վայրկյան ավելի դանդաղ: Flying Spur սեդանը նման արագություն զարգացնում է 3,9 վայրկյանում։

Bentley Continental GT

Bentley Continental GT

Bentley Continental GTC

Bentley Continental GTC

Bentley Flying Spur

Bentley Continental GT Azure

Bentley Continental GTС Azure

Bentley Flying Spur Azure

Bentley Flying Spur Azure