
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Շատ արդյունավետ հանդիպում։ Ուրախ եմ վերադառնալ Վաշինգտոն և վերահաստատել ԱՄՆ-ի հետ մեր ամուր գործընկերությունը: Վերջին 3 տասնամյակի ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ը զարգացրել են արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ժողովրդավարության, Մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա», - ասված է Արարատ Միրզոյանի թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ։
0Comments