Պատգամավորին ծեծի ենթարկած կարմիր բերետավորը շարունակում է իր ծառայությունը

Մանրամասներ
բերետ

Օրերս պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծի ենթարկած կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը, որը վաշտի հրամանատար է, շարունակում է իր ծառայությունը։ Նա հենց այս պահին ՆԳՆ շենքի մոտ  է։

Փաստացի ՆԳՆ-ն ծառայողական մեկ քննություն է նշանակել ու ընդամենը մեկ ոստիկանի լիազորություն է կասեցրել, մինչդեռ սույն կարմիր բերետավորը այդ օրը տեսախցիկների առջև ծեծի է ենթարկել Աշոտ Սիմոնյանին։

Ի դեպ, այս առնչությամբ «Հրապարակի» լրագրողը հարց ուղղեց Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ Մարտիրոսյանին։ Վերջինս խուսափեց պատասխանել հարցին։