Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով):
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Armlur.am-ն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։
Կիմա Ավդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։
0Comments