Լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանողին գտել են

Մանրամասներ
լիա

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Հրապարակ»-ի լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանած գողին։

«Գողությունը կատարելուց 50 օր անց Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները մեկ այլ անձի տունը թալանելու կասկածանքով ձերբակալեցին տանս գողին։ Պարզվում է «հերոսը» նախկինում եւս 3 անձի տուն է մտել, գողացված իրերի մի մասը վաճառել է, մյուս մասն էլ դեն նետել։ Ոստիկաններն ու քննիչները այսօր ձերբակալված անձի հետ եկան մեր տուն՝ տեղաննության։

Պարզվեց՝ գողություն կատարելու կասկածանքով ձերբակալելված անձը Վաղարշապատի բնակիչ, 28-ամյա Ալբերտ Ադամյանն է, ով խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ադամյանը տվել է խոստովանական ցուցմունք, որից հետո իմ  եւ մյուս տուժողների տներում կատարվել է տեղազննություն, Ադամյանը մատնացույց է արել, թե ինչպես է ներխուժել տուժողների տները, որտեղից ինչ է գողացել։

Հուսով եմ` գողոնն էլ կբերեք»,-ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը։