Փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից բժիշկների խումբը ինքնազգացողության վատացման կանչով մեկնել է Պռոշյան 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոց, որտեղ հիվանդը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04։55-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը «սրտի կանգ կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ ավագ տեսուչ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում ինքնազգացողությունը վատանալու հետևանքով Պռոշյան 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ, 49-ամյա Հովսեփ Զ․-ն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Ողբերգական դեպք՝ Երևանում
Մանրամասներ

0Comments